Tuesday, September 17, 2013

Տաղ ժողովրդավարական

Ուզում եմ, որ Սերժիկը դասախոս դառնա
Ու երկար սպասի աշխատավարձին,
Փողը Արդշինի քարտով ստանա
Ու անհամբեր սպասի մյուսին։

Friday, September 13, 2013

Մի քիչ ցինիզմով յոլա գնանք...

Երբ հնարավորություն ընձեռվեց Մոնթե Մելքոնյանի այրուն՝ Սեդա Մելքոնյանին հարց ուղղել, երկար էի մտածում, արդյոք պետք է հարցնել։ Չհարցրեցի։ Մտածեցի՝ կվիրավորեմ նրանց։ Իսկ պիտի հարցնեի՝ ի՞նչ է կարծում, սա այն էր, ինչ ուզում էր Մոնթեն։ Ինչ կասեր Մոնթեն, եթե տեսներ այն, ինչ կա այսօր, ինչով զբաղված են այսօր շատերը, որոնց հետ նա կողք կողքի էր։ Մտածում էի հարցնել՝ արդյոք կկռվեր, եթե իմանար, ինչ կլինի հետո (հարցը հիմար թվաց այդ պահին, հիմա էլ է հիմար թվում)։ Չնայած Սեդա Մելքոնյանը այս կամ այն չափով պատասխանեց բոլոր այս հարցերին, կարող եք նայել այստեղ։

Tuesday, September 3, 2013

Աշխարհին իր դարդն էլ է հերիք

Դիրքը կյանքի նկատմամբ միշտ «գերազանցիկի» է եղել՝ դու աշխատում ես ինչքան կարող ես ու աշխարհը գնահատում է քեզ։ Այսպիսի գերազանցիկության մեջ «դասարանի ավագի սինդրոմ» չկա. դու ինքդ քեզ հետ ես ու վստահում ես միայն քեզ։ Աշխարհը պասիվ ընկալող է։ Ժամանակ առ ժամանակ խնդիր է առաջանում իհարկե, աշխարհը դադարում է ընկալունակ լինել, բայց թե դա հեչ։ Ամեն ինչ անցողիկ է, ներառյալ գերազանցիկությունը։