Thursday, May 23, 2013

Հողը մինչև վերջ էլ գույն չունեցավ

Պարապ, պարապ, պարապ։ Միտք, խոսք, գործ, ամեն ինչ։ Անգամ երկիր։ Երկիրը չեմ ուզում շարունակել։ Բայց իրականությունը, երևի ամենից առաջ, հետո հույսերը, սպասելիքները, ցանկությունները, կյանքը։

Երևի փուլ է, սա էլ կանցնի կգնա։ Ինչպես և նախորդ մյուսները։ Նույնիսկ սա է պարապ, ու ես եմ պարապ։ Պարպված։

Բայրոյթի հետ ոչ մի կերպ չէի հաշտվում։ Խորթ էր, դժվար։ Իրիկուն էր, մարմլացող արևով, ու գարուն՝ կանաչ-կանաչ։ Ավտոբուսը թեքվեց դեպի կենտրոն։ Պատուհանից դուրս էի նայում ամբողջ ճանապարհին։ Հայացքն էր պարապ։ Հանկարծ ծառեր երևացին, չնայած դրանք միշտ էլ այդտեղ էին, փայլում էին արևի տակ։ Օդը համ ստացավ, չնայած հողը մինչև վերջ էլ գույն չունեցավ, ու սիրեցի Բայրոյթը։

Հաջորդող երկու տարիները իմաստ ունեցան ու Դավիթը ծնվեց։ Չնայած էլի դժվար էր։

Հինգշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment