Monday, December 17, 2012

Լրիվ ոնց-որ համալսարան

Լուրեր.com-ում այսպիսի հրապարակում կա. «Բաց նամակ՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անարգել գործունեության մասին», որը ստորագրված է «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայցուցիչներ»: Որպեսզի նամակի ամբողջ բովանդակությունը չփոխանցեմ ու նամակի ոգին էլ պահեմ, այն պարզապես վերապատմեմ.

Friday, December 14, 2012

Ինչ է լինելու ...

Աչքիս Բայրոյթի համալսարանում Հովնի հետ պրոյեկտ եմ անելու կամ էլ Հովնը գնալու է Ամերիկա ու ամբիոնը ինձ է թողնելու ու էլ Ֆեսում կամ Մարաքեշում մի հատ տուն եմ առնելու (Նորվեգիան էլ վատ չէ) ու «ալամ-աշխարհը» ՅԱՎՐՈՒՀՐԱՏ է կարդալու ու Լևոն-Տեր Պետրոսյանը նախագահ է դառնալու, կամ էս դեկտեմբերին աշխարհը կործանվելու է, ու Լեննագանի էէէէն տունն եմ առնելու, որը իրար հետ հավանեցինք, ու երրորդ երեխա ենք ունենալու ու Ժուկ եմ առնելու աղջակ համար ու իմ համար՝ Ֆոլց կամ Նիսսան ու տղուս համար G55 AMG, համալսարանի ռեկտորը փոխվելու է, Ղուկասյանը թույն տեղ է դառնալու, ամեն օր սեղան տղեքի ու հորս հետ եմ նստելու, թափառելու եմ Ղուկասյանի դաշտերով ու խանձած խոտի հոտ եմ առնելու, Kindle-ով լիքը գրքեր եմ կարդալու, (շարունակելու եմ էգոսիտ մնալ), հանրապետականները զանգվածաբար գնալու են Կապսի ձորը քցվեն կամ Ախուրյանում խեղդվեն, ու ՆԺԴԵՀ-ի ոգին էլ կանգնած է լինելու ձորի գլխին ու ինքն է հանրապետականներին հրելու ձորից կամ էլ հատ-հատ խեղդելու է ախուրյանում, Դաշնակները գնալու են Ստամբուլը իրենց արյունով ներկեն, համ մենք կպրծնեն, համ թուրքերը, Ասադը հաղթելու է Սիրիայում, արաբական գարունը գնալու է Կատար ու Սաուդյան արաբիա, հայկական գինին ավելի լավն է լինելու, քան վրացականը, դու խինկալի ես սարքելու, որը նույնքան համով է լինելու, ինչքան մորս ու Կարին հորքուրի խինկալին է, իսկ ամենահավանակը՝ բան էլ չի փոխվելու ։)

Sunday, December 9, 2012

Միայն ապրելը քիչ է

Չգիտես ինչու, թվում է, թե այս իրականության մեջ հնարավոր է գտնել մի կետ, որը տարբերվելու է իրականությունից։ Ասենք՝ ավելի լավ դպրոց, ավելի լավ համալսարան կամ ֆակուլտետ, կամ ամբիոն համալսարանի մեջ, ավելի լավ աշխատատեղ, ավելի լավ քաղաք կամ թաղամաս քաղաքի մեջ, ավելի լավ գյուղ և այլն։ Թվում է, թե այն պիտի պատրաստ լինի, իսկ մենք պիտի գաղթենք դեպի այդ լավը ու մենք էլ վայելենք այդ լավից։ Իսկ թե որտեղից այդ լավը, քիչ է հետաքրքրում։ Գլխավորը, մեր ունեցածը լավը չէ։ Պատրաստին որոնելը ավելի հեշտ է, պիտի միայն գաղթել։