Friday, February 24, 2012

Ոչ այնտեղ, որտեղ փնտրում ես

Աշխարհը փոքրիկ է, ինչքան էլ այն լայն ու պայծառ թվա, շատ փոքր ու նեղ ու անձնային։ Հետևաբար, կարևոր անկարևոր, հիմնական երկրորդական, արժեքավոր ոչ այնքան, և նման մի շարք այլ հակադրությունները հիմնականում փոքրիկ ու նեղ այդ շրջանակում են պատկերվում, արտացոլվում, ընկալվում ու չգիտեմ էլ ինչ։ Հիմնականում կամ սովորաբար կամ առավելապես կամ չգտեմ էլ ինչպես։

Սկսում ես այդ ամենը փնտրել փոքրիկ իրադարձություններում, որոնք պտտվում են քո շուրջ։ Իսկ իրադարձություններ, համարյա թե չեն պտտվում, կամ ինչ էլ պտտվում է, հազիվ թե իրադարձությունն է, չնայած, դա էլ, ինչպես հասկացած, էլի նեղ է ու անհատական։

Գալիք խորհրդարանական ընտրությունները չհաշված՝ համաշխարհային նշանակության իրադարձություն է դա. առանց դրա ինպես է լուծվելու Եվրոպայի պարտքային ճգնաժամը, կամ ինչպես են չինացիները տնտեսությունը հանգիստ վայրէջքի պատրաստելու, կամ Ասադը ինչքան կդիմանա, կամ իրանցիների հետ ինչ կլինի, տեսնես Անիի ավերակները երբ ենք մենք սարքելու, տեսնես բացի Մաշտոցի պուրակի բուծիակախառն պատմություններից էլ ավելի կարևոր բան չկա այս երկրում։

Զգո՞ւմ եք, ինչ թատրոն է։ Հետո բողոքում են, թե թատրոն չեն գնում, ո՞ւր գնան, թատրոն է էլի։ Գնալ էլ պետք չէ, տնից դուրս եկար՝ ու թատրոն, հեռուստացույցը միացրեցիր՝ ու թատրոն, թերթ բացեցիր՝ ու թատրոն, ինտերնետ մտար՝ ու թատրոն։

Իսկ ասում են թատրոնը մեռել է։) Չի մեռել, հարստացել է, զարգացել, հասարակայնացել, դերասաններն են ավելի դերասան դարձել, արտահայտչամիջոցներն են ընդլայնվել, սյուժեներն են հարստացել, հանգուցալուծումներն ավելի բազմազան ու անկանխատեսելի են դարձել։ Էլ ի՞նչ է պետք թատրոնին, պետք չէ այն սահմանափակել միայն ինչ-որ շենքերով ու ցուցանակներով ։)

Կրկեսն էլ չի փակվել, մի հավատացեք ։)

Ամեն դեպքում, իմաստն ու կարևորումն ու արժեքավորումը, կամ ավելի շուտ դրանց ընկալումն է տարօրինակ է այս պայմաններում։

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը։

Ուսանողներից մեկը, Տաթևիկը (Գրիգորյան), մի քանի օր առաջ մի երկու տող գրեց Ֆեյսում, որն իմ աչքում իմաստավորեց բայրոթյան սենյակներում սքաների առաջ անցկացրած շատ ու շատ ժամերը։ Դրանք առանց այն էլ իմաստավորված էին ու արժեքավոր ինձ համար, ու պարզվեց, որ հիմա նաև՝ ոչ միայն իմ։ Իզուր չէին կամ ավելի շուտ եսասիրական չէին։ (Գլուխ եմ գովում արդեն։)

Իհարկե, կյանքն իզուր չէ, բայց թե մարդ ես, ի՞նչ իմանաս։

Տեսա՞ք, ինչքան նեղ է ու սուբյեկտիվ։

Մարատ, ուրբաթ ոչ իրիկուն

Հ.Գ. «Ընկեր Յավրումյան ամեն academic ունեցածով կիսվելը դուք եք ցույց տվել ։)»
--

No comments:

Post a Comment