Tuesday, February 14, 2012

Անվերնագիր կամ հնձածը խոտ է ...

Կրակի վրա յուղ չեն լցնում։ Բնավորության հետույքային գիծ ունեմ, մինչև վերջին կաթիլը հիմնավորում եմ այն, ինչ անում եմ։ Անում եմ այն, ինչ այդ պահին ճիշտ եմ համարում։ Միգուցե տարիներ հետո դա հիմարություն համարեմ, բայց տարիներ հետո իրականությունն այլ է, միայն հետահայց պատմական մոտեցումը թույլ կտա շատ թե քիչ «օբյեկտիվ» ու «ժամանակի ոգու» մեջ ու «կոնտեքստուալիզացիայի պահպանմամբ» գնահատել այն, ինչ արվել է։ Իսկ դա արդեն մեթոդ է, հետևաբար ոչ թե «իրականություն», այլ մոդել՝ «իրականություն շտրիխ»։

Ամեն դեպքում, յուղ չեմ լցնում, անկախ նրանից, միգուցե և յուղ լցնել դա ընկալվի։

Գրել էի, որ լրագրությունն աղանդ է, ինչպես և մյուս բոլոր մասնագիտությունները, ներառյալ իմը՝ արևելագիտությունը կամ արաբագիտությունը։ Արաբագիտական աղանդի դեմ անգամ մի քանի գիտական գրախոսություն կարող եմ խորհուրդ տալ, արևմտյան, որովհետև շատ ավելի ազատ են ու հրապրակավ են գրում են, ուսուցողական է՝ նվազագույնը։ Ես մի քանի գրառումներ ունեմ բլոգում։ Սա կարևոր չէ, կարևորն այլ բան է։

Նախ, բազմակարծություն, ամենուր և բազմակարծության ընդունում։ Այսքան բան, նաև մասնավորը ընդհանրականից տարբերակելու ունակություն։ Չնայած ինչ եմ խորանում։

Իրողությունները շատ ավելի լուրջ են ու բարդ՝ kompliziert, քան ընկալվում է, իսկ ընկալվում է միայն առօրեականի հարթության մեջ։ Բառերը, բառերի ընտրությունը կարևոր են, որովհետև շատերն են բառերի ընտրությանը լուրջ մոտենում։

Մտածել է պետք բառեր ընտրության շուրջ, որակումների՝ առավելևս, բայց իրականությունը պիտի կարողանալ տեսնել, հետևաբար իրականությունը պիտի բաժանել ըստ բառերի ցանցի՝ բառադաշտի։

Ինչ եմ դեբիլ խորացել՝ հերթական անգամ կփախչեմ այս իրականությունից ու ընդդիմադիր կմնամ դրան, երբեք էլ չեմ հավանի, երբեք էլ չեմ հաշտվի՝ մեկ-մեկ միայն հոգու խորքում, երբեք էլ պատասխանատվություն չեմ վերցնի փոխել այն՝ եթե ոչ հոգու խորքում, երբեք էլ մարդկանց հետ շփել չեմ սովորի՝ բացի սարերի կոշտությունից ու քրդի կողից։

Տեքստի հետ շատ ավելի հեշտ է, տեքստերում շատ ավելի կարևոր բաներ կան։ Ասա, դե գնա Սիբ կարդա, քոնը Սիբն է, ինչ ես խորացել։

Ինքնագրաքննված Մարատ, երեքշաբթի առավոտ

Հ.Գ. Հնձածը խոտ է ...
--

2 comments:

  1. Mamikon Hambaryan18 February, 2012 18:15

    Մարատ ջան, բազմակարծությունը հասարակության և մարդու զարգացման խթանիչ է, սակայն էնքան շատ են նրանք, ովքեր նույնիսկ սեփական կարծիք չունեն: Մտքերդ թարմ են և դա ինձ ուրախացնումէ, քեզանում չեմ նկատում առօրյաի բեռից՝դե ընդհանրապես բեռի ճնշումներից հոգեպես մեռած մարդուն: Աղոթող եմ քեզ համար: 

    ReplyDelete
  2. Մամիկոն ջան, քո հոդվածը այսօր առավոտյան նայեցի, գայլերի որսի մասին։ Երկուսիս մոտ էլ «աղանդ»-ի շուրջ համընկավ, երկուսիս մոտ էլ բազմակարծությունը հարգելու իմաստով ։) Շնորհակալ եմ բարի խոսքերի ու քաջալերանքի համար !

    ReplyDelete