Saturday, September 17, 2011

Не ту страну назвали ...

Հետաքրքիր բլոգներ են հանդիպում։ Կամ ես եմ նրանց գտնում, կամ իրենք՝ ինձ։ Դե այլ տարբերակ էլ չկա, եթե մեկ ուրիշը խորհուրդ չի տալիս։ Ամեն դեպքում, եթե հետաքրքիր են նրանք, ապա գրում են մոտավորապես նույնի մասին, ինչ ես, ու նույն տրամադրությամբ՝ ինչ ես։ Ու կարծես ուրախանում եմ, որ միայնակ չեմ ու մեկ-մեկ էլ ոչ թե ես եմ ոչ այն ուղու վրա, ինչ պետք է, այլ երկիրը։ Դե, գիտեք արդեն, սովորականի պես։)

Հաջողել ավելի ու ավելի քիչ է ստացվում։ Չես էլ հասկանում, ինչու։ Տրամաբանական է, որ հաշվի առնելով գծաչափի կամ մասշտաբի տարբերությունը՝ ես vs. բոլորը (մնացյալը, երկիրը), եզրակացնում ես, որ կողմերը ադեկվատ չեն միմյանց ու ոչ ադեկվատ կողմը երևի թե դու ես։

Բայց թե, Արմենակը հումորի զգացում ունի ու գրեթե 100%-անոց նույնությամբ կարողանում է «կանխագուշակել» այն, ինչին հերթական անգամ ճակատով ես հանդիպել։ Հարաբերակցությունը մի փոքր փոխվում է, ստացվում է՝ Ես ու Արմենակը vs. բոլորը (մնացյալը, երկիրը)։

Ենթադրում եմ, որ հումորով էլի շատ ու շատերը կլինեն, որոնք Ես ու Արմենակի կողմից կլինեն։

Միգուցե դրանից և փոխվեն իշխող տրամադրությունները ու «բոլորը (մնացյալը, երկիրը)» հետո դարդ անեն, թե մեզ հետ են ճակատով տվել ու ճակատներն էլ ցավել է։

Շաբաթ առավոտ, Մարատ

Հ.Գ.  Սիրուն առավոտ է, առևոտ, ոչ այնքան շոգ, դեպի փողոց է ձգում, Ռաշիդ Տահան էլ լավ է երգում (հիմա՝ դեմոկրատիայի մասին), միգուցե արաբերենն եմ սկսել նորից սիրել, դրանից է։) Պատկերացնում եմ Ղուկասյանում ինչ սիրուն է լինելու՝ աշուն ու շան ցուրտ, առավոտները՝ սառած պուճուրիկ լճակներ ու եղյամ՝ հնարավոր ամեն ինչի վրա ։(

No comments:

Post a Comment