Friday, July 22, 2011

Ինչո՞ւ է մոդելը ընտանիք

Ինձ ինչ-որ մեկը կբացատրի, ինչի համար է ընտանիքը: Ինչու է նվազագույնը օղակը, որի շուրջ համախմբվում է մարդ տեսակի ինչ-որ մի հատված, ընտանիքը: Ինչու է ընտանիքի կառուցվածքն այնպիսին, ինչպիսին է: Խնդրում եմ միայն՝ ո՛չ կենսաբանական ու ո՛չ սոցիալական հիմնավորումներ, առավել ևս էվոլյուցիոն ու հասարակագիտական, անգամ հասարակության պատմության տեսության շրջանակներում: Միգուցե դետերմինիզմը ամեն ինչ ունակ է բացատրել, հազիվ թե հոգուն նույն հաջողությամբ է հանգստություն բերում:

Thursday, July 21, 2011

Ո՞վ է խանգարում ...

Ի՞նչ է, ամեն ինչ կախվա՞ծ է մեզանից, թե միայն այդպես է թվում, թե դա մարդ տեսակի մեծամտության հերթական դրսևորումն է ու սեփական ուժերի ու կարողության նկատմամբ գերագնահատված ընկալում։ «Ո՞վ է խանգարում՝ արա»։ Մի՞թե այսպիսին է բանաձևը, որը գործում է, կամ պիտի որ գործի, ինչպես Հայկն (©, Հ.Ք.) է  ասում՝ ՀԱՅՈՑ ՄԵՋ։

Tuesday, July 19, 2011

Ոչ մի շնչով էլ չի ստացվում

Տեսնես ինչից է, որ այս երկրում ամեն ինչ արկածախնդրություն է հիշեցնում, ոչ մի բան որևէ կերպ տրամաբանված չէ։ Երբեմն թվում է, թե ինչ-որ անհասկանալի ու անընկալելի իրերի դասավորվածությունը երբեք էլ չի վերջանալու ու սկսում ես ինքնախաբեությամբ զբաղվել, թե իմ մոտ մոտեցումները ճկուն են, իմ մտքի թռիչքը ճկուն է, այնինչ իրականում հասարակ առևտրային խաբեբայություն է ...

Wednesday, July 6, 2011

Իրերի ընթացքը դու մի խախտիր, քուրմը կանչեց

Վերնագիրը, իհարկե, իմը չէ, թե ումն է, թողնում եմ Ձեր գուշակությանը: Ընթացքը հազիվ թե հնարավոր է խախտել, ընթացքն իր ընթացքն ունի, գործողությունների հաջորդականությունը, «միջամտող» գործողությունների հաջորդականությունը հենց այդ ընթացքի մեջ է: Լինելու է այն, ինչ լինելու է: Սա, իհարկե, մաս չէ նրան, ինչ հաջորդում է: