Thursday, April 21, 2011

Ոչ մի Մարատ ու ոչ մի իրիկուն

Իրերը զարգացման երկու հնարավորություն ունեն՝ կամ լինում են կամ չեն լինում։ Զարգացման հնարավորություններին մոտենալու կամ պրեսուբպոզիցիայի կամ նախա-տրամադրվածության ևս երկու տարբերակ կա՝ կամ՝ լինելու է ու  «հեսա լավ ա լինելու» տրամաբանությամբ, կամ էլ՝ չի լինելու ու «Աստված հետը»։ Չես հասկանում, ինչ է լինելու ու ինչու է լինելու։

Ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ իրավիճակի մեջ, որը ինձ չգիտես ինչու «մեծապատիվ մուրացկանություն» է հիշեցնում։ Իհարկե, դա միգուցե միայն ընկալման հարց է, բայց թե անունները փոխելով իրականդությունն ու իրադրությունը չես փոխելու։ Իսկ իրականությունը հենց այդպիսին է, ինչպիսին Պարոնյանն է ժամանակին այն անվանել՝ (տրամաբանական հակասություն կա այս պնդման մեջ, եթե լեզվաբան ես)։

Ինչ որ պահի, որն անընդհատ է թվում ինձ, պիտի ապացուցես ու ապացուցես, ինչ-որ մի բան պիտի ապացուցես, ու չես հասկանում ինչու ու ինչի համար, իսկ այն ինչ արդեն արել ես կամ չես արել, ոչ ոք չի էլ նայում, թքած ունեն, չես հասկանում։ Միթե ում որ պիտի ապացուցես, միայն (դատարկ) խոսքերի կարիք ունի, չեմ հասկանում, իսկ գործերը, ինչ-որ արել ես, իսկ դա ում է պետք ...

Չեմ գրում ... շատ եմ ջղայնացած, իսկ այդ պահերին միտքն ավելի արագ է, քան մատները, ամեն ինչ զգացմունքախառն է՝ հատուկ բառապաշարով։ Իմ վրա եմ ջղայնացած, իմ վրա, ու գիտեմ ինչու ... փողոցային բանահյուսությունից՝ «ոնց եմ ինձանից զզվում», իսկ փոխվել չեմ ուզում, որովհետև որ փոխվեմ, «խառակիրի» կանեմ, արդեն կնողկամ, չեմ էլ զզվի ։))

Ում է պետք, բոլորը միայն ինքնավստահ ու խոսացող մարդիկ են ակնկալում՝ շուկայական են հարաբերությունները, մրցակցություն և այլն, էլ ինչ եք ուզում ։)

Չեմ գրում, Աստված հետը։


Ոչ մի Մարատ ու ոչ մի իրիկուն

Հ.Գ. Հուսամ հեղինակային իրավունքներ չեմ խախտում, բայց նայեք՝
(RU) - http://slon.ru/blogs/sgodin/post/579748/
(EN) -
http://sethgodin.typepad.com/seths_blog/2011/04/turning-the-habit-of-self-criticism-upside-down.html
--

2 comments:

  1. Շատ բան եմ ուզում գրել, բաըց գրում ու ջնջում եմ, որովհետև բանալնի ու զզվելի են հնչում։ Ինչպես միշտ շատ լավն էր....

    ReplyDelete
  2. Գրել պետք է, անկախ ամեն ինչից ։)

    ReplyDelete