Friday, December 10, 2010

«Ժամանակ ու վաղեմություն»

Գլախո Զաքարյան հաստատ լսած կլինեք։ Լավ է երգում էլի, հո զոռով չէ։ Չնայած նայած ինչ տրամադրությամբ եք լսում Գլախո։ Հետո Գլախոն նաև իմ ամենամոտ ընկերոջ հոր կեղծանունն էր կամ մականունը, որովհետև նա էլ էր Ցողամարգի ու հարակից գյուղերի կտրվածքով Գլախոյի պես երգում ու շատ էր խմում ու մի հատ ընտիր 21 մեքենա ուներ, հավեսով մարդ էր, հիմա չգիտեմ, էլ Ցողամարգում չեն ու Հայաստանում էլ չեն ու մոտավոր գիտեմ որտեղ են ու մոտավոր գիտեմ ինչով են զբաղված։ Բայց խոսքը Գլախոյի երգերի մասին էր։

Մի հատը կա, շատ լավն է, ինչ-որ «գագա խարեբա»։ Չեմ հասկանում ինչի մասին է, ծանոթ վրացի էլ չունեմ, բայց թե պիտի որ տխուր բաների մասին երգի, մեջը «յարո» բան, էսպիսի բաներ էլ կան։ Ես էլ ալարում եմ գործից տուն գնալ ու մնում է Ս.Բ.-ի հետ զրուցել ու բլոգ գրել, մինչև հոգնեմ ու ելնեմ գնամ։

Իհարկե սա բլոգ չէ, որ գրում եմ, բայց հոգնած եմ, ահագին վազվզել եմ օրվա ընթացքում, գործերի կեսը կիսով չափ է ստացվել, չնայած դա էլ է լավ, մեր արագությունների համար ու հիմա էլ գրոտում եմ։ Չգիտեմ էլ ինչի մասին է, սովորականի պես ոչ մի բանի մասին էլ չէ։

Երևի ինքն իր հետ հաշտ ապրելու ինքն իր հետ «բարիշելու» ու ինքն իր հետ «լեզու գտնելու» մասին է։ Կարող է տարիքը խառը տարիք է, չեմ հասկանում։

Հետաքրքիր է, ինչ որ մեկը, բլոգի ընթերցողներից, արթնացել է ինչ-որ առավոտյան ու որոշել, որ ինքը այլևս այլ բան է անելու, ինչը կտրուկ փոխելու է իր կյանքը ու հետո արել է։

Սովորաբար ամեն ինչ հանդարտ է ու դանդաղ ու դրա հետ մեկտեղ նաև առաջընթաց կամ առաջընթացի պատրանք ապահովող։ Շտապել, ո՞ւր, ինչի համար, կհասցնենք էլի ։)

Չէ, չի լինում, գնում եմ տուն ։) Վաղը տոնածառն ենք դնում ։)

Ուրբաթ իրիկուն, Մարատ
--

2 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 14:06

    "Հետաքրքի՞ր է, ինչ որ մեկը, բլոգի ընթերցողներից, արթնացել է ինչ-որ առավոտյան ու որոշել, որ ինքը այլևս այլ բան է անելու, ինչը կտրուկ փոխելու է իր կյանքը ու հետո արել է"։
    Փորձում եմ հասկանալ ինձ համար ինչպես է եղել, և եղ՞լ է արդյոք։

    ReplyDelete
  2. Իհարկե, անհամեստություն է սեփական փակցվածքներին «հավանել», բայց, ամեն դեպքում, բաներ կան, որոնց հավանում եմ, անկախ նրանից, իմ փակցվածքներն են, թե ոչ։ Տրամադրությունն եմ հավանում կամ «ոգին», մնացածը հեչ ։)

    ReplyDelete