Saturday, May 22, 2010

Ընտանիքի ու ամենաերկար 294 էջերի մասին

Dissertation im Fach Arabistik an der Universität Bayreuth
Das System der Verbalstämme in der arabischen linguistischen Tradition: Elemente der morphologischen und semantischen Analyse
Danksagung
Zunächst möchte ich mich bei allen bedanken, die mich im Rahmen der Durchführung dieser Arbeit auf vielfältige Art und Weise unterstützt haben.
Ganz besonderer Dank gilt Herrn Prof. Dr. Jonathan Owens für die wissenschaftliche Betreuung meiner Arbeit. Dank schulde ich ihm auch für die richtungsweisenden Literaturempfehlungen und die Einführung in wissenschaftliche Arbeitsweisen. An dieser Stelle sind auch die vielen fruchtbaren Diskussionen und konstruktiven Hinweise während der gesamten Dauer des Forschungsprojektes zu erwähnen.
Ferner bedanke ich mich bei Herrn Prof. Dr. Rainer Oßwald für die Erstellung des zweiten Gutachtens und bei Frau Dr. Ulrike Stehli-Werbeck für den Prüfungsvorsitz meiner Disputation.
Besonderer Dank gilt meinen Kollegen des Lehrstuhls Arabistik der Universität Eriwan und Herrn Dr. Samvel Karabekyan.
Mein Dank gilt hier auch dem Deutschen Akademischen Austauschdienst (DAAD), ohne dessen Unterstützung dieses Forschungsprojekt nicht möglich gewesen wäre.
Mein herzlicher Dank geht an Herrn Alexander Becker für das Korrekturlesen meiner Arbeit.
Nicht zuletzt danke ich meiner Frau, die mich während der gesamten Zeit ausnahmslos unterstützt hat.
Գերմաներեն կարդացողներն այս ամենը հեշտությամբ կհասկանան, այն փիլիսոփայություն չէ։ Չկարդացողները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ Google Translate, կա՛մ էլ այն, ինչ, ավելի շուտ ինչի մասին կգրեմ ես հիմա։
Բաներ կան, որոնց մասին դժվար է ոչ միայն գրել, այլև քննարկել, խոսել, պատմել։ Պատճառը երևի այն է, որ այդպիսի բաները շատ են մասնավոր, շատ են քոնը, քո սեփականը։ Սա առայժմ նախաբանի փոխարեն։
Մի քանի օր առաջ հավաստագիր ստացա, որը հավաստում է, որ Գերմանիայում ստացած գիտական իմ կոչումը Հայաստանում հավասարազոր է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանին։ Ինչպես ստացա այն, առանձին բլոգի թեմա է, դրա մասին խոստանում եմ գրել։
Հավաստագիրը վերցնելուց, պատկերացրեք ոչ մի զգացում չունեցա։ Չունեի նաև այն պահին, երբ ստանում էի գերմանական բնօրինակը՝ զրո էմոցիաներ, ոչ տխրություն, ոչ ուրախություն, ոչ հրճվանք, ոչ բավարարվածության զգացում, ոչ գոռոզամտություն, բառացիորեն ոչ մի բան։ Ինչ որ բանական գիտակցում, որ անվանից առաջ Գերմանիա ուղարկվող էլնամակներում կարելի է ավելացնել Dr. մասնիկը։ Ու գիտակցում, որ պատասխան նամակները Գերմանիայից մի փոքր ավելի հարգալից տոնով են լինելու, քան առանց այդ մասնիկի նամակները։ Իհարկե այդ ամենը Հայաստանում չի աշխատում, թե ինչու, էլի առանձին թեմա է։
Բայց ինչ-որ զգացումներ ինքս էլ էի սպասում. այդ մասնիկը երեք ու կես տարվա ամենաքրտնաջանագույն աշխատանք էր, երեք ու կես տարվա կտրվածություն ընտանիքից, անգամ հիմա, երբ հիշում եմ այդ տարիները, «միս օսկորիս ձեն կուդա»։ Բայց այն նաև տղաս էր, նաև գերմանախոս աղջիկս, նոր ընկերներ, ազատության զգացում, իրականությանը այլ կերպ նայելու հնարավորություն, նոր արժեքներ, ու այն, ինչ ես հիմա եմ։
Իսկ վերևում գերմաներենն այն մասին էր, թե ում եմ պարտական ես այդ ամենի համար։ Ըստ հերթագայության, որը ոչ մի դեպքում կարևորության հիերարխիա չէ։
Ganz besonderer Dank gilt Herrn Prof. Dr. Jonathan Owens für die Einführung in wissenschaftliche Arbeitsweisen։ Prof. Dr. Jonathan Owens-ին կատակով ռուս-հայկական մականուն էինք կպցրել, ավելի շուտ՝ շնորհել՝ Ионафан, որը հետո փոխվեց Հովնաթանի, վերջում էլ դարձավ Հովո։ Հովոն «սորտ» է, ուրիշ կարգի մի սորտ։ Չեք պատկերացնի, սորտ, որից սովորելու շատ բան կա, անգամ ինչպես քայլել գրատախտակի մոտ, ինչպես կավիճ բռնել, ինչպես ոգևորել ուսանողին, ինչպես գիրք կարդալ, ինչ կարդալ, ինչու մազերը երկար պահել կամ չսանրել, ինչու անընդհատ նույն շորերը հագնել։ Ուրիշ սորտ է Հովոն։ Հովոյի հետ դժվար էր, դժվար էր աշխատել, շփվել, բայց ոչ թե որովհետև նա փակ մարդ էր, չէ։ Նորմալ ամերիկացի էր, իմ ճանաչած միակ ամերիկացին, մարդ ով ինքն իր հետ էր, իր գործով, իր գրքերով, իր հեծանիվով, որը երևի նույնքան հին էր, որքան հեծանիվի գյուտը, իր դերենբուրգյան Սիբ-ով, որը նույնիսկ չէր տալիս «քսերոքս» անել, ինքն իր ձեռքով էր անում ու տալիս քեզ։
Besonderer Dank gilt Herrn Dr. Samvel Karabekyan։ Ս.Բ. Կարաբեկյանին շատերը գիտեն, ով կարդում է բլոգը։ Չեմ գրի՝ հարգելով նրան, հատկապես, որ իմ գրեթե բոլոր բլոգներում նա կամ ուղղակիորեն, կամ անուղղակիորեն ներկա է։ Սրանով ամեն ինչ ասված է։
DAAD-ն փողն էր տալիս, որ ես իմ հավեսով գիրք կարդայի գրադարանում։ Ես էլ ազնվորեն հարգում էի DAAD-ին ու ինչքան հնարավոր էր, կարդում էի։ Ինչը հնարավոր չէր, ծրում էի («սքան» էի անում), կամ էլ «քսերոքս»։ Դրա հետ կապված նույնիսկ համարյա մի անեկդոտ կա։ «Քսերոքս» արած գրքերս մեքենայով էի ուղարկել Հայաստան, մի քանի շատ-շատ մեծ արկղեր էին։ Տղեքը Ֆորդ էին առել Գերմանիայից, բարձել էին, ուղարկել Փոթի։ Հիմա Փոթիում վրացի մաքսավորը մոտենում է, սկսում է ստուգել Ֆորդի պարունակությունը, որպեսզի մաքսազերծի։ Մոտենում է, նայում փակ արկղերին, հարցնում (հայերեն եմ գրում, որպեսզի ավելի լավ նկարագրեմ վիճակը)՝ շտօ էտօ, մեր տղեքը՝ կնիգի։ Վրացին մի պահ չի հասկանում, ավեի շուտ «ապուշանում» է, ինչպես կասեր Դավիթը։ Երևի առաջին անգամն էր, որ Գերմանիայից եկող մեքենայի մեջ գրքեր են։) Ոչ մի կերպ չի հավատում, հարցնում է՝ ցեննիյե, տղեքը՝ դա տի չտօ դարագոյ, քսերօքսի։ Չի հավատում, բացել է տալիս՝ արաբերենով լիքը գրքեր։ Տղեքը հիմա ամեն խմելուց հիշում են մեր վրացի մաքսավոր եղբորը։)
DAAD-ից գիտեք ինչ մնաց՝ հարգանք գերմանացիների նկատմամբ, ավելի շուտ ակնածանք։ Միգուցե շատերը գերմանացիներին այլ կերպ են ընկալում, ես այդ պետությանը, մշակույթին, մարդկանց այլ կերպ եմ նայում, կերպ, որը դրամական կոնկրետ արտահայտություն ունի՝ երեք ու կես տարվա կրթաթոշակ։ Հիմա արի մեր կառավարության բացատրի, որ գերմանական դաշնային կառավարությունը առևտրայնացնում է նաև գերմանական մշակույթի նկատմամբ լոյալությունը։ Ինչ-որ մի արաբագետի, հայաստանյան ինչ-որ համալսարանից եկած արաբագետի ուսումնառությունը Գերմանիայում ֆինանսավորելով ու երաշխիք չունենալով, որ ես Գերմանիայում ոչ թե գիրք կկարդամ, այլ մեքենայի առևտուր կանեմ։ Սա մեր կառավարությունում շատ շատերի ուղեղի ծալքերի համար շատ է բարդ։
Nicht zuletzt danke ich meiner Frau, die mich während der gesamten Zeit ausnahmslos unterstützt hat. Այս սա հենց այն հատվածն է, ինչի համար ես գրում եմ այս ամենը՝ ausnahmslos unterstützt hat։ Բայց հիշում եք, ինչ էի գրում բլոգի սկզբում. «կան բաներ, որոնք շատ են քոնը»։ Կան բաներ, որոնք շատ են իմը։ Վերջ։
Ուրբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ.  Նկարում կարևորը կապույտ կողերով աշխատանքն է, ոչ ես։)

No comments:

Post a Comment